Խրթխրթան ռուլետներ՝ լավաշով և հավի միջուկով…

Ընտանիքիս անդամներն ամեն օր խնդրում են պատրաստել հավի մսով և լավաշով այս խրթխրթան ռուլետները, այնքան համեղ  և սննդարար է ստացվում, կսիրահարվեք այս ուտեստին:

Картинки по запросу "ХРУСТЯЩИЕ РУЛЕТЫ ИЗ ЛАВАША С КУРИНОЙ НАЧИНКОЙ И ЯЙЦОМ""

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բարակ լավաշ
  • 1 եփած ձու
  • 2 հալած պանրիկ
  • հավի կես կրծքամիս
  • կես սոխ
  • 2 պճեղ սխտոր
  • մաղադանոս
  • մայոնեզ, աղ

Պատրաստման եղանակ.

Պանրիկը մի քանի րոպե պահել սառցարանում, որպիսի հեշտ լինի քերել:

Սխտորը ճզմել և մայոնեզ ավելացնել:

Եփած հավի կրծքամիսը և սոխը մանր կտրատել: Սոխը տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ և խառնել հավի հետ, երկու րոպե տապակել:

Ձուն եփել և անցկացնել քերիչով:

Մանր կտրատել նաև մաղադանոսը:

Սեղանին դնել լավաշը, ամբողջ մակերեսին սխտորով մայոնեզ քսել, քերած պանրիկ և ձու լցնել, լցնել նաև հավի խառնուրդը և մանրացրած կանաչին:

Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև կարմիր կծու պղպեղ՝ մարինացված վիճակում:

Ձիգ ռուլետ փաթաթել, կտրել եզրերը և բաժանել երեք հավասար մասերի:

Ռուլետը տապակել քիչ քանակությամբ ձեթի մեջ և յուրաքանչյուր կողմից տապակել 2 րոպե, կամ կարող եք 10-15 րոպե թխել ջեռոցում:

 

Բարի ախորժակ

 

(Visited 38 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS