Արտակարգ. Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 18-ի. առաջին վարակվածի թեստը բացասական է

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ բոլոր նոր վարակվածները նույն շրջանակից են, այսինքն 18 վարակվածներից 11-ը հայտնի նշանդրեքի մասնակիցներից են:

Վարչապետը նշեց, որ լավ լուր էլ ունեն. Դա այն է, որ առաջին վարակվածը, որի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր մարտի 1-ին, հերթական թեստը բացասական է եղել:

Նա եւս մեկ թեստ կհանձնի եւ եթե դա նույնպես բացասական լինի, նա տուն կգնա:«Ռիսկի գոտում գտնվող մարդ չունենք, որովհետեւ մեր հաստատված դեպքերը մինչեւ 51 տարեկան են, իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ 100 տոկոսով բուժում պետք է ունենանք:

Միայն մեկ քաղաքացի ունենք, որ 72 տարեկան է, բայց փառք Աստխո, նրա մոտ որեւէ բացասական ախտանշաններ չկան: Այնպես որ հույս ունենք, որ այս պրոցեսը մենք ավելի թեթեւ կտանենք, քան տարել ենք H1N1 վիրուսի դեպքը

:Գիտեմ, որ էլ շատ քաղաքացիներ առողջապահության նախարարության հորդորներին հետեւելով շաբաթ-կիրակին անց են կացնում ընտանեկան միջավայրում: Մենք նույնպես այդպես ենք վարվում:Յուրաքանչյուրիս պատասխանատվությունը շատ կարեւոր է հետագա պրոբլեմները կանխելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:

(Visited 102 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS