Որ օրվանից դպրոցներում դասերը կվերսկսվեն.

Հայաստանի դպրոցներում երկուշաբթի օրվանից դասերը կվերսկսվեն,

 


իսկ առաջին դասարանցիներին հասանելի գարնանային երկշաբաթյա արձակուրդի երկրորդ մասը կլինի մարտի 23-ից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:

 


«Արձակուրդները Հայաստանում մարտի 1-ին հաստատված նոր տիպի կորոնավիրուսի պատճառով մեկ շաբաթով շուտ սկսեցին՝ մարտի 2-8-ը և կվերսկսվեն մարտի 9-ից:

Ուսումնական պլանով՝ առաջին դասարանցիների արձակուրդները պետք է տևեն 2 շաբաթ, այդ իսկ պատճառով՝ նրանց գարնանային երկշաբաթյա արձակուրդի մյուս մասը կլինի մարտի 23-30-ը»,- ասաց նա:Կառավարության նիստի ժամանակ՝ մարտի 5-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել էր, որ դասերը չշարունակելու հետ կապված հատուկ ցուցումներ չունեն:

 


Ընթացիկ շաբաթ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հանրապետության կրթական հաստատություններում մեկշաբաթյա արձակուրդ է հայտարարվել:

(Visited 280 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS