<<Կգա վախտը, Նեմեʹց, որ ժողովուրդը քո վրա ա ոտերը սրբելու>>…

Ակտիվիստ Ջիվան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ է հղել

Ռուբեն Հայրապետյանի կողմից արված հայտարարությունների վերաբերյալ: Հիշեցնենք, ՀՖՖ նախկին նախագահը հայտարարել էր, թե «մի գեղեցիկ օր ինքն է պառկեցնելու ասֆալտին ու ոտքերը մաքրի»: «Տեղի ունեցածում մեղավոր ենք բոլորս անխտիր: Ռուբեն Հայրապետյանը, էդ

Նեմեցը, էնքան կա, որ կարա իրան տենց պահի՞: Էդ էնքան են հաբրգել, որ սպասում են՝ առիթը գա, որ ոտները մեր ոստիկանի վրա սրբե՞ն: Դու ոչ թե պիտի Նիկոլիկ ասես, այ Նիկոլի ոտերը լվաս, ջուրը խմես, որովհետև նրա թավիշի շնորհիվ ա, որ դու էսօր խոսում ես: Պարոն Փաշինյան,

քանի հատ հեղափոխություն ես տեսել, որից հետո նախկին ռեժիմի թալանչին, ազգադավը կարա կանգնի ու հանրային սենց պահի իրան: Թե էնքան ասինք նախկին, նախկին, որ իրանց թվում ա՝ հիմա կարան հետ գան: Նեմեʹց, դու պիտի վախենաս, պահը գալու ա ու դու վախենալու ես,

ժողովրդից դու պիտի որ ամենաշատը վախենաս: Մենք հեղափոխություն չարինք, պարոʹն Փաշինյան, որ ինչ-որ մի լակոտ-լամուկ Նեմեց իրան սենց պահի: Կգա վախտը, Նեմեʹց, որ ժողովուրդը քո վրա ա ոտերը սրբելու»- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

 

(Visited 33 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS