Ահա թե ինչպես են նշել Վարդավառը հայ հայտնիները․ Ֆոտո

Երեկ Հայաստանում նշում էին Վարդավառը։ Տոնը չեն շրջանցել նաև հայ հայտնիները և սոցցանցերի իրենց էջերում հրապարակումներ են արել, թե ինչպես են անցկացրել օրը։

Tert.am Life-ն առանձնացրել է նրանց հրապարակումներն ու ներկայացնում է դրանք ստորև։

Երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում ցույց է տվել, որ տոնին մասնակցել է նաև դուստրը՝ Միլան։ Փոքրիկ Միլան սիրված է մայրիկի հետևորդների կողմից, շուտով երկու տարեկան կդառնա։

Տոնին մասնակցել են նաև երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը։ Նրանց էջում Արմենի լուսանկարն է տեղադրված, որին կից գրված է․ «Շնորհավոր Վարդավառ 2021»։

Դերասան Բեն Ավետիսյանը ևս Վարդավառ է խաղացել։ Նա դա ցույց է տվել Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում, ապա նաև լուսանկար հրապարակել։

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն Ինստգրամի իր էջում լուսանկարներ է հրապարկել և գրել․

«Ոնց չեմ սիրում ջրոցին։ Ինձ վաղուց ճանաչողները ծանոթ են իմ ռեակցիային, երբ ինձ ջրում են կամ ձնագնդիկով խփում»։

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նրան ջրում են և գրել․

«Համ ջրեցի, համ էլ ջրվեցի։ Սիրում եմ այս տոնը։ Ե՛վ լիցքաթափվում ես, և՛ մանկության գիրկն ընկնում»։

Դերասան Գոռ Հակոբյանը ևս լուսանկար է հրապարակել կնոջ՝ Հրանուշի հետ և շնորհավորել հետևորդների Վարդավառը։

Նյութի աղբյուրը՝ Tert.am Life

(Visited 57 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS