Հաճախ չենք նկատում, որ սովորական ու մատչելի նյութերը ամենաօգտակարն են ու կարող են անհավանական արդյունք ապահովել
Խոսքը ջրածնի պերօքսիդի մասին է։
Ցանկանու՞մ եք իմանալ, թե ինչպես կարելի է կիրառել ջրածնի պերօքսիդը՝ չափից մեծ օգուտ ստանալու համար։
♦Ջրածնի պերօքսիդը օգտագործում են որպես բաց գույնի գործվածքների համար լաքահանիչ։ ՈՒղղակի լցրեք այն լաքայի վրա։
♦Հատակները լվանալիս ջրի մեջ ջրածնի պերօքսիդը լցրեք։ Արդյունքում հատակները կփայլեն։
♦Բույսերի համար պաշտպանություն։ Բաղադրատոմսը․ 1լ ջուր + 25գ 3% լուծույթ։
♦Ծավալուն ու փայլուն մազեր ունենալու համար լվացեք գլուխը ջրածնի պերօքսիդ օգտագործելով։
♦Մրգերի պեստիցիդներից ազատվելու համար լվացեք դրանք ջրի ու ջրածնի պերօքսիդի խառնուրդով։
♦Ջրածնի պերօքսիդը հիանալի մաքրում է բոլոր մակերեսները։ Դրա օգնությամբ կարող եք սպիտակեցնել ատամները։ Պրոֆիլակտիկայի համար խորհուրդ է տրվում ուտելուց հետո օրական 2-3 անգամ ողողել բերանը ջրածնի պերօքսիդով։
♦Լոգասենյակում սունկ է հայտնվե՞լ։ Չկա այնպսի սնկային վարակ, որի դեմ չկարողանա պայքարել այս հրաշք միջոցը։ Ախտահարված հատվածներում ջրածնի պերօքսիդ քսեք, իսկ հետո ուղղակի լվացեք ջրով։
♦Դժվար է հավատալը, բայց ջրածնի պերօքսիդը կարող է առողջացնել նաև մաշկը։ Դեմքի խնդրահարույց հատվածներում՝ բշտիկներին, յուղոտվող հատվածներին քսեք հեղուկը։ Արդյունքը շատ շուտ կնկատեք։
♦Եթե տանը կա տհաճ հոտ, մաքրություն անելիս ջրին ջրածնի պերօքսիդ ավելացրեք։
Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր
Չմոռանաք տեղեկացնել մտերիմներին