Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում. Ջերմաստիճանը շարունակում է բարձրանալ

Հանրապետության տարածքում՝


Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +2+4, վաղը ցերեկը՝ +10+12։
Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +8+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,

Լոռիում գիշերը՝-2+2, ցերեկը՝ +10+13,

Տավուշում գիշերը 0+4, ցերեկը՝ +12+17,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +10+13,

Արարատում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+11,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +10+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+14,

Արցախում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13 (հովիտներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+18):

(Visited 73 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS