Բժիշկը պատմել է, թե որ մթերքներն են վտանգավոր ալերգիա ունեցողների համար

Բժիշկ, ալերգոլոգ-իմունոլոգ Դալի Մաչարաձեն պատմել է, թե որ մթերքներն են առավել վտանգավոր ալերգիա ունեցող մարդկանց համար: Հայտնում է Sputnik ռադիոն:

Բժշկական մասնագետի կարծիքով՝ այն մարդիկ, որոնք ալերգիա ունեն որոշակի տեսակի ծաղկափոշիների նկատմամբ, կարող են նմանատիպ արձագանքներ ունենալ մի շարք մթերքների նկատմամբ: Խոսքը, այսպես կոչված, «խաչաձև ալերգիայի» մասին է: Բացասական հետեւանքների ի հայտ գալու դեպքում մարդիկ ստիպված են հրաժարվելո մի շարք մթերքներից և դրանք բացառելու սննդակարգից:

«Ծառի ծաղկափոշուց ալերգիկ հիվանդներին խորհուրդ չի տրվում ուտել խնձոր, տանձ, սալոր, դեղձ, նեկտարին ոչ միայն ծաղկման շրջանում, այլ, կարելի է ասել, ամբողջ կյանքի ընթացքում», – բացատրել է Մաչարաձեն:

Ալերգոլոգը հավելել է, որ հավանաբար չարժե ուտել գազար, մաղադանոս և նեխուր:

Միևնույն ժամանակ, ալերգիաներով տառապողներին խորհուրդ է տրվում չօգտագործել այդ մթերքները ինչպես հում, այնպես էլ հյութերի տեսքով:

Այն դեպքում, երբ ալերգիա կա հացահատիկային խոտաբույսերի ծաղկափոշուց, սա արդեն ծաղկման հաջորդ ալիքն է, և պետք է հրաժարվել մեղրից, քանի որ մեղուները հավաքում են նաև հացահատիկային խոտաբույսի ծաղկափոշի:

Աղբյուր

(Visited 29 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS