Գիտնականները պարզել են, որ մարդու ծննդյան ամսաթիվն ազդում է նրա կյանքի տևողության ու առողջական վիճակի վրա:
Ամերիկացի գիտնականները որոշել են պարզել, թե ինչ կերպ է մարդու ծննդյան ամսաթիվն ազդում նրա ճակատագրի վրա:
Պարզվել է, որ աշնանը ծնված մարդիկ ավելի երկար են ապրում, քան գարնանը ծնվածները, գրում է gogetnews.info կայքը: Գիտնականների հավաստմամբ՝ գարնան ամիսներին ծնվածները մոտ 40%-ով քիչ են ապրում մինչ խոր ծերություն, քան աշնանը ծնվածները:
Ձմռանը ծնվածներն ավելի հակված են շիզեֆրենիայի,սակայն ավելի քիչ են տառապում ալերգիաներով ու կարճատեսությամբ, ինչը չի կարելի ասել ամռանը ծնվածների մասին։
Նաև հաստատվել է,որ ուսման մեջ ավելի հաճախ հաջողության են հասնում սեպտեմբերին ու հոկտեմբերին ծնվածները՝ ի տարբերություն մայիսին ու ապրիլին ծնվածների:Փորձագետների կարծիքով՝ ուսումնական տարվա վերջին ծնված երեխաներն ավելի վատ են հաղթահարում ուսման դժվարությունները, քան սեպտեմբերին ծնված նրանց տարեկիցները:
Գիտնականները նշում են, որ այս ուսումնասիրություններն անց են կացվել միայն մարդու կյանքի ու առողջության վրա ազդող գործոններն ուսումնասիրելու, այլ ոչ թե մահվան օրը և ճակատագիրը կանխագուշակելու համար: