Դերասան Վահան Թովմասյանը երեկ ամուսնացել է։ Նրա եղբայրը՝ դերասան Վաչե Թովմասյանը, հրապարակել է նորապսակների լուսանկարը և շնորհավորել եղբորն ամուսնության առթիվ։
Վահանի սիրելին՝ Ջուլիետտան մասնագիտությամբ դիմահարդար է, աշխատում է հեռուստանախագծերում։ Հենց աշխատանքի բերումով էլ նրանք ծանոթացել են։
Զույգի քավորի պարտականությունները ստանձնել է Ռաֆայել Երանոսյանը: Վահանի ազաբը եղել է դերասան Մհեր Մխիթարյանը։
Զույգի հարսանիքին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Գոռ Հակոբյանը՝ կնոջ՝ Հրուշի հետ, Գրիգն ու Սոնան, Լուիզա Ներսիսյանը և այլք։