Կարելի է գիշերային խռմփոցից և շնչարգելությունից ազատվել՝ խմելով այս համեղ հյութը

Պարզվել է, որ մեծահասակների 45 տոկոսը քնած ժամանակ գոնե երբեմն խռմփացնում է:

Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը լորձի ավելցուկն է: Այդ պատճառով էլ խռմփոցից ազատվելու համար պետք է նվազեցնել շնչուղիներին խանգարող լորձի քանակը:

Քնած ժամանակ շնչարգելություն է առաջանում շնչառական ուղիների կրկնակի արգելափակումից, որի հետևանքով նվազում է թոքեր ներթափանցող օդի քանակը: Positive-ը առաջարկում է այդ երևույթներից խուսափելու հեշտ և համեղ եղանակ:
Հյութը օրգանիզմը անհրաժեշտ սննդարար նյութերով ապահովելու լավագույն միջոցներից է: Դուք պետք է օգտագործեք միայն օրգանական մրգեր, որոնց մեջ չկան պեստիցիդներ և քիմիական վտանգավոր նյութեր:

Քնելուց առաջ խուսափեք այս մթերքներից և ըմպելիքներից՝ ալկոհոլ, մշակված սննդամթերք, կաթնամթերք, տապակած ուտելիք, շոկոլադ, ալրեղեն, շաքար:
Քնելուց առաջ խմեք այս հյութը, որը կօգնի ազատվելու լորձի կուտակումից:

Բաղադրությունը

¼ կիտրոն

2 խնձոր

2 գազար

Կոճապղպեղի 1 արմատ

Օգտագործման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնել և հյութը խմել քնելուց առաջ:

Այս հյութի արդյունավետությունը բացատրվում է նրա բաղադրիչների բացառիկ հատկություններով: Հատկապես կոճապղպեղը սովորաբար օգտագործվում է դարեր շարունակ բազմաթիվ հիվանդություններ բուժելու համար: Կիտրոնը վիտամիններով հագեցած մթերք է: Խնձորի և գազարի հյութերը արագ մաքրում են քթըմպանային ուղիները:

Առողջ եղեք։

Նյութի աղբյուրը՝ ԼավԻնֆո

(Visited 163 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS