Լյուսյա Հակոբյանը ներկայիս զարգացումների մասին բավականին հակասական տեսակետներ ունի:
Նա բերում է համաշխարհային առողջապահական կազմակերպության վիճակագրությունը, թե տարեկան քանի մարդ է կյանքից հեռանում շնչառական հիվանդություններից՝ հետևություն անելով, որ նոր վիրուսային խուճապը որոշակի նպատակ է հետապնդում:
Հակոբյանը մարդկանց պահվածքի պատճառահետևանքային կապը տեսնում է մայրական դաստիարակության հետ:
Նա գտնում է, որ դեռ հղիության ընթացքում մայրական դրական Ու բացասական մտքերը, զգացողությունները փոխանցվում են դեռ լույս աշխարհ չեկած երեխաներին:
Հակոբյանը ասում է նույնպես ազգային բնավորության թերությունները, որոնցից ամենաակնառուն համարում է ազգային մտածողությանը բնորոշ չհիմնավորված մեծամտությունը:
Նա ասում է, որ մենք քննադատաբար են վերաբերվում այլոց, ինքներս միշտ մեզ բարձր ենք դասում ուրիշ մարդկանցից, ինչն էլ արատներ է ծնում:
Աստղաբանի տեսակետով ողջ մարդիկ ուղարկված են վերևից, իսկ նա առանձնահատուկ վերաբերմունք ունի բոլոր նրանց հանդեպ ովքեր ազգանվեր և հայրենասեր գործունեությամբ են զբաղվում. նրա համար անձերից էական է նրանց կատարած գործողությունները:
Տեսանյութը կարող եք դիտել ստորև.