Հասկացել եմ, որ կյանքը շատ երկար է միայն մեկ մասնագիտություն ունենալու համար. Անի Քրիստի

Երգարվեստում տեւական դադարի մեջ գտնվող Անի Քրիստին երկրորդ մասնագիտություն է ձեռ բերել:

Լոսանջելեսաբնակ երգչուհին, ավարտելով տեղի դիմահարդարման դպրոցներից մեկը, համագործակցում է կինոարտադրող ընկերությունների հետ:
«Հասկացել եմ, որ կյանքը շատ երկար է միայն մեկ մասնագիտություն ունենալու համար: Մեկ տարի սովորելուց հետո նախորդ տարեվերջին ստացա դիպլոմս ու գործի անցա: Հուրախություն ինձ, սովորելուս ժամանակ հավանում էին իմ աշխատանքները, ինչի համար համագործակցության առաջարկները չուշացան:

Արդեն չորս ֆիլմի ստեղծման եմ մասնակցել՝ ապահովելով դերասանների կերպարային էֆեկտները»,- BRAVO.am-ին ասել է Անին:
Երգչուհին չի պատրաստվում հրաժարվել առաջին մասնագիտությունից.«Այն իմ կյանքում միշտ կարեւոր տեղում է:

Այժմ բուռն աշխատանքներ եմ տանում երգարվեստում կրկին նորություններով հանդես գալու համար: 2014 թվականին «Ալեքս» թատրոնում տեղի ունեցած իմ մենահամերգից հետո մեծ նորություններով չեմ ներկայացել իմ հանդիսատեսին: Երկարատեւ դադարից հետո հաջորդ հանդիպումը Հայաստանում կլինի, որտեղ ես ձեւավորվել եմ որպես երգչուհի:

Այս տարի Երեւան գալու նպատակներ ունեմ, միգուցե հասցնենք հենց այդ ընթացքում կազմակերպել մենահամերգը»,- նշել է նա:

(Visited 45 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS