ՈՒշագրավ. Ի՞նչ կապ ունի Բիլ Գեյթսը կորոնավիրուսի համավարակի հետ.

2015թ․ իր ելույթներից մեկում Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել էր,

որ մարդկության համար մեծագույն վտանգ է հանդիսանում ոչ թե միջուկային պատերազմը, այլ վիրուսը, որը կարող է սպառնալիքի տակ դնել միլիոնավոր մարդկանց կյանքը, գրում է The New York Times-ը։

Այդ ելույթը վերջերս կրկին հրապարակվել եւ 25 միլիոն անգամ դիտվել էր, սակայն ոչ այն իմաստով, որ նկատի ուներ Բիլ Գեյթսը, գրում է թերթը։

Դավադրության տեսության կողմնակիցներն այդ տեսանյութը ներկայացրել են որպես այն բանի ապացույց, որ մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը պլանավորել էր օգտագործել համավարակը, որպեսզի ձեռք բերի առողջապահության համաշխարհային համակարգի վերահսկողությունը։

64-ամյա Գեյթսը, որը հայտնի է նաեւ իր բարգործական գործունեությամբ, վերածվել է դավադրության բազմաթիվ տեսությունների կենտրոնական դեմքի։
YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում հայտնվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնցում Գեյթսին պատկերել են որպես COVID-19-ի ստեղծողի եւ անձի, որը մտադիր է եկամուտ ստանալ հակավիրուսային պատվաստանյութից՝ դրա ստեղծումից հետո, ինչպես նաեւ «ստոր» դավադրության հեղինակի, որի նպատակը երկրագնդի բնակչության կրճատումն է եւ դրան հետեւելը։

Ինչպես նշում է թերթը, Գեյթսի մասին հրապարակումները սկսել են հայտնվել նրա ակտիվության պատճառով՝ վերջին ժամանակներս նա հաճախ է հանդես գալիս հայտարարություններով եւ քննադատում է նոր կորոնավիրուսի զսպման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։

Մեսիավերլուծությամբ զբաղվող Zignal Labs ընկերությունը, ուշադրություն է դարձրել Գեյթսի մասին հրապարակումներին։ Նրա գնահատականներով՝ Facebook-ում այս տարի հրապարակվել է ավելի քան 16 000 ապատեղեկացնող գրառում Microsoft-ի համահիմնադրի մասին, իսկ թերթի վերլուծության համաձայն՝ վիրուսին Գեյթսի առնչության մասին նյութերը մեկնաբանվել եւ հավանության են արժանացել 900 000 անգամ։

Նյութի աղբյուրը news.am

Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS