Ու հուսով եմ դուք էլ, ոչ թե ուղղակի գրառումս կկարդաք ու կսրտիկեք, կկիսվեք կամ կհավանանեք, այլ…

Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում մի տղա տանձ էր վաճառում։

Նստել էր մայթի կողմում` լույսի սյան տակ, ու գիրք էր կարդում, մինչև գնեին, գնար տուն։ 13-14 տարեկան կլիներ։ Մոտեցա գինն իմացա, հետո հիշեցի, որ ոչ միայն 2000 դրամ չունեմ, որ գնեմ, այլ մոտս ընդամենը 10 դրամ է մնացել։ Վերջին օրերին шhшվnր խшռն եմ ու ամեն տեղ քարտով եմ վճարում և կամ չեմ hшugնnւմ, կամ էլ մnռшնnւմ եմ կանխիկացնել։

Այսօր էլ Այրիշ փաբում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին էի շտшպnւմ։ Մտածեցի գնամ, ճանապարհին կանխիկացնեմ, հետ գալուց եթե վաճառած չլինի, կգնեմ։
Երկու ժամից հետ եկա նույն տեղում նստած էր, դեռ մի հատը կար։

Ամեն դեպքում հարցրեցի, թե էլի ունի, որ ամբողջը գնեի։ Այդ մեկն էր, գնեցի ու հարցրի, թե ինչ էր կարդում։ Պատասխանեց, որ «Մուսա լեռան 40 օրը»։ Անունը Գոռ էր։

Այնքան կիրթ էր խոսում, որ դրանից զшրմшնшլի չէր, իր փողոցի լույսի տակ նստել ու գիրք կարդալով տանձ վաճառելը։
Չգիտեմ ամեն օր այդտեղ լինում է, թե ոչ, բայց պարբերաբար կգնամ ու իրենից գնում կանեմ։ Որ ավելի շուտ ավարտի ու gրտին քիչ մնա։ Ու հուսով եմ դուք էլ, ոչ թե ուղղակի գրառումս կկարդաք ու կսրտիկեք, կկիսվեք կամ կհավանանեք, այլ այդ կողմով անցնելիս գնում կանեք, կամ էլ, ինչն ավելի կարևոր է, իր համար ավելի լավ գործ կoգնեք գտնենք։ Չգիտեմ քանի տարեկան է և աշխատանքային օրենսգրքով կարելի է աշխատանքի ընդունել, թե ոչ, բայց հաստատ կարելի է մի բան մտածել։

Հ.Գ. Այդ երկու ժամում հազարավոր մարդիկ էին անցել, ովքեր տարածքի կաֆեներում մի քանի հազարից մինչև մի քանի տասնյակ հազար են ծախսում, ու ընդամենը մի հոգի էր տանձ գնել։ Ընդամենը երկու պլաստիկե ամանից ընդամենը մեկն էր վաճառվել երկու ամբողջ ժամում…
Իմանայի խաղից կnւշшնшյի, բայց երկուսն էլ ես կգնեի երկու ժամ առաջ…

Արման Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: