Սողունների էությունն է խայթելը, բայց դա չի նշանակում,որ ես պետք է փոխեմ իմ էությունը… Սա պետք է կարդան բոլորը

Մի օր Երեցը օձ է տեսնում,որը վառվում էր կրակի մեջ և որոշում հանել նրան բոցի միջից։Բայց,երբ հանում է,օձը կծում է նրան, անտանելի ցավ պատճառելով:

Երեցը դեն է նետում օձին,և նա նորից ընկնում է կրակի մեջ։
Այդ ժամանակ Երեցը մի մետաղե ձող է վերցնում և,բոցի միջից հանելով,փրկում օձի կյանքը:
Աշակերտներից մեկը,տեսնելով այդ ամենը,հարգանքով դիմեց նրան.

-Ուսուցիչ, այդ օձը կծեց քեզ,ինչո՞ւ ես դու շարունակում փրկել նրան։
Երեցը պատասխանեց.

— Սողունների էությունն է խայթելը, բայց դա չի նշանակում,որ ես պետք է փոխեմ իմ էությունը՝օգնելը։

Մի փոխեք ձեր էությունը միայն այն պատճառով, որ ինչ-որ մեկը վիրավորել է ձեզ:

Մի կորցրեք ձեր բարի սիրտը, բայց սովորեք զգույշ լինել։

Թարգմ.Արուս Ալավերդյան

(Visited 40 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS