ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախցի փոքրիկ Միշայի հրաշալի կատшրումը հիшցրել է Գալկինին և հանդիսшտեսին. ԲՐԱՎՈ

Ռուսական «Лучше всех!» մանկական հաղորդաշարին է մասնակցել մանկական «Եվրատեսիլի» ու ռուսական «Голос дети» շոուների մասնակից Միշա Գրիգորյանը:

«Հեռու լեռներում ապրում է այս գեղեցիկ տղան: Նա երգում է ինչպես սոխակ, թեև արծիվ է»,- փոքրիկ հյուրին ներկայացրել է հաղորդավար Մաքսիմ Գալկինը:

Միշան պատմել է, որ արդեն համերգներով է հանդես գալիս, բայց չի ուզում դրանով գումար վաստակել։Մաքսիմ Գալկինը նշել է, որ «հայկական ավանդույթի համաձայն՝ պետք է լավ գումար վաստակել, որ պահի ամբողջ ընտանիքը»:

Միշան կատարել է Ջեյմս Բրաունի It’s A Man’s Man’s Man’s World, Ֆարել Ուիլյամսի Happy, Queen խմբի We Are The Champions կատարումների պոպուրին: «Բրավո՛, Միշա»,- ասել է Գալկինը:

Միշան «Лучше всех!» շոուի մեկ այլ մասնակցի՝ Մերի Մուսինյանի հետ, որը քանոն է նվագել, կատարել է Բոբբի Մակֆերինի Don’t Worry, Be Happy երգը

Աղբյուր

(Visited 35 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS