Տղшմարդիկ շատ նուրբ են դարձել, մի նեղшցրեք նրանց… օրեր առաջ վերшդшրձա տուն ու տեսա, որ ամուսինս…

Ախ այդ տղամարդիկ, շատ են սիրում նեղանալ… կարծես փոքր երեխաներ լինեն: Ոմանք ոչ միայն նեղանում են, այլև կարող են արտասվել…

Մի քանի օր առաջ ինձ ուղարկել էին գործուղման: 3 օր պիտի անցկացնեի Արցախում: Նման բան վերջին անգամ երևի 5 տարի առաջ էր եղել: Բայց չէի կարող մերժել, քանի որ շատ կարևոր հանդիպում էր, բացի այդ, պիտի լավ վարձատրվեի դրա դիմաց: Մի խոսքով, ընտանիքիս՝ ամուսնուս ու 4-ամյա որդուս թողեցի միայնակ ու գնացի:

Հենց հասա տեղ, անցա գործի, չկարողացա նույնիսկ զանգել ամուսնուս, միայն հաղորդագրություն ուղարկեցի: Կապվեցի միայն երեկոյան, բայց զգացի, որ ամուսինս տարօրինակ էր խոսում:

Երբ վերադարձա տուն, նա այնպիսի սկանդալ սարքեց: Դե, սկանդալ մեղմ է ասված: Գնաց սենյակ, փակվեց, սկսեց այնտեղից գոռալ: Ինձ համար դա մեծ շոկ էր: 1 ժամ փորձում էի համոզել նրան դուրս գալ: Հետո նա գանգատվում էր, թե ինչպես է հոգնել երեխայի հետ: Ու սա այն դեպքում, որ նրան մանկապարտեզից տուն է բերել ժամը 5-ին, հաց տվել ու պառկացրել քնելու:

Իմ կարծիքով, դա նորմալ չէ:

Իմ գլխում մի միտք ծագեց.

—Ո՞վ է այս դեպքում տղամարդը…

Մոտս հիստերիկ ծիծաղ սկսվեց, իսկ ամուսինս ավելի բարձր էր գոռում: Գուցե սխալ էի, պիտի նրա համար կոնֆետ, ծաղիկ գնեի ու ծնկաչոք ներողություն խնդրեի՝ 3-օրյա բացակայությանս համար:

Ամեն ինչ փոխվում է, բայց դեպի որ կողմ՝ չգիտեմ…

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

(Visited 21 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS