Դավթաշեն վարչական շրջանում արդեն բաժանվում է օգնություն սոցիալապես անապահով ընտանիքներին և միայնակ ծերերին:
Այս մասին տեղեկացնում են Դավթաշեն վարչական շրջանի տեղեկատվական բաժնից:
Դավթաշեն վարչական շրջանում այսօր՝ մարտի 20-ին, Հայաստանի Հանրապետության պարետ Տիգրան Ավինյանի կոչին ի պատասխան, առաջին տնտեսվարող բարերարն արդեն իսկ ցուցաբերել է իր նվիրատվությունը,
որը նախատեսվում է որպես օգնություն տրամադրել վարչական շրջանի սոցիալապես անապահով ընտանիքներին և միայնակ ծերերին:
(Visited 329 times, 1 visits today)