Այս կինը հղիության 7-րդ ամսում որովայնում տարօրինակ շարժումներ զգաց․․․ Երբ բժիշկները տեսան ինչ է կատարվում, ուղղակի չգիտեին ինչպես վարվել

2015-ի ապրիլին շտապօգնության մեքենան ուկրաինական փոքր քաղաքներից մեկի հիվանդանոց հասցրեց հղի կնոջ։ Բժիշկները սկզբում դեռ չգիտեին, որ ունիկալ դեպքի հետ գործ ունեն․ կինը հղիության 7-րդ ամսում էր գտնվում, սակայն ինչ-որ մի բան դուրս էր հրում երեխային։

Առեղծվածը շուտ բացահայտվեց․ Ելենան սպասում էր եռյակ երեխաների։ Երկու պտուղները վերևի հատվածում էին, իսկ մեկը՝ ներքևի։ Երկու պտուղները բառացիորեն հրում էին իրենց քրոջը։

Ի վերջո, փոքրիկ Լիկերիան ծնվեց հղիության յոթերորդ ամսում։ Փոքրիկ և թույլ՝ նա կշռում էր ընդամենը 950 գրամ։ Աղջնակին միանգամից տեղավորեցին ինկուբատորի մեջ, և բժիշկները սկսեցին սպասել մյուս երեխաների ծնվելուն։ Սակայն, ի զարմանս բոլորի, Ելենայի մոտ ցավերը դադարեցին։

Բժիշկները չգիտեին ինչպես վարվել՝ արհեստական ցավեր տա՞լ, թե՞ սպասել։ Մյուս երկու աղջիկներն իրենց ծնված քույրիկից ավելի փոքր էին քաշով։ Հնարավոր էր, որ այդ ժամկետում ծնվելու դեպքում նրանք ողջ չմնային։
Սպասելու որոշում կայացվեց։

Որպեսզի երեխաների առողջությունը ռիսկի տակ չդրվի, Ելենան ստիպված եղավ մնալ անկողնում։ Նա նույնիսկ չէր կարող գրկել և խնամել իր նորածին դստերը։ Կինն այնքան էր վախենում չծնված երեխաների համար, որ գրեթե չէր շարժվում։

Այդպես անցավ 1, 2, 3 օր․․․ Իսկ 38 օր անց, երբ Լիկերիայի քաշը հասել էր 1,5 կիլոգրամի, բնական ճանապարհով ծնվեցին նաև մյուս երեխաները՝ Զլատան և Ստեֆանիան։ Եվ երջանիկ մայրը վերջապես կարողացավ ամուր գրկել իր փոքրիկ հրեշտակներին։

Այսօր երեք երեխաներն էլ առողջ, ակտիվ և նորմալ զարգացած են, ուրախացնում են մորը, ով կյանքի գնով պայքարեց իրենց համար։

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: