Ահա թե ինչի հшմшր եմ խոհшնոցի шղբшնում մի գդшլ սոդш լցնում․․․ Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս

Խոհանոցում և պատրաստում ենք, և ուտում, այսինքն տան այս հատվածում է անցնում օրվա մեծ մասը: Ու հենց խոհանոցում է դրված աղբամանը, ու դրա տհաճ հոտը երբեմն խանգարում է մեր անդորրը:

Լվացարանի տակի դրված աղբամանի մեջ լցնում եմ սոդա, որպեսզի տհաճ հոտ չտարածվի: Բայց այս հնարքը հարմար է միայն այն դեպքում, եթե դույլը պլաստիկից է, մետաղը սոդայից կժանգոտի:

Սոդան կարող եք լցնել նաև տոպրակի, այլ ոչ թե անմիջապես դույլի մեջ:

Սոդան կարելի է կիրառել նաև այլ տեղերում․

Մաքուր սպասք

Հրաժարվել եմ ագրեսիվ քիմիական միջոցներից, իսկ դրա մաքրությունն ու փայլը ապահովում եմ սոդայի և մանանեխի խառնուրդի օգնությամբ: Մանանեխը պայքարում է յուղի դեմ, իսկ սոդայի բյուրեղիկները մաքրում են սպասքը: Այսպիսի խառնուրդը ոչ միայն արդյունավետ է, այլև անվտանգ:

Սառնարանն առանց հոտերի

Վերջերս սառնարանում ձուկ էի դրել ու մի քանի օրով մոռացել դրա մասին: Բնականաբար, հոտը տարածվել էր սառնարանի մեջ: Եվ տհաճ հոտի դեմ պայքարելու համար ափսեի մեջ սոդա լցրեցի ու դրեցի դարակի վրա: Այն կլանեց ամբողջ հոտը:

Սոդան մշտապես կարող եք թողնել սառնարանում, միայն թե չմոռանաք պարբերաբար փոխել դրա պարունակությունը:

Հագուստը զգեստապահարանում

Հավանաբար նկատել եք, որ եթե որևէ հագուստ չեք կրում երկար ժամանակ, դրանից սպեցիֆիկ հոտ է գալիս, ու կապ չունի, որ այն պահարանն էիք ուղարկել մաքուր վիճակում:

Որպեսզի նման բան տեղի չունենա, բացում եմ սոդայի տուփը ու դնում պահարանի մեջ՝ մի անկյունում:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Понравилась статья? Поделиться с друзьями: