Այս խմորով հնարավոր է պատրաստել գրեթե ամեն ինչ․ Այս բաղադրատոմսը պահպանել է պետք

Գրի առեք այս բաղադրատոմսը և վայելեք անուշաբույր թխվածքները՝ ձեր սիրելիների հետ միասին:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

  • բարձր տեսակի ալյուր՝ 1կգ
  • ջուր՝ 0,5լ
  • թարմ խմորիչ՝ 30գ
  • կես բաժակ ձեթ՝ մոտ 50գ
  • շաքարավազ՝ 1ճ.գ.
  • աղ՝ 1թ.գ.

Պատրաստման եղանակ.

Սկզբում պետք է պատրաստել խմորիչային զանգված. դրա համար անհրաժեշտ է մանրացնել խմորիչը, խառնել շաքարավազի հետ՝ մինչ հեղուկ կոնսիստենցիայի առաջանալը: Տաքացնել ջուրը, բայց այն չպետք է լինի շատ տաք, և միացնել խմորիչի հետ: 100գ ալյուր ավելացնել և լավ խառնել: Գնդիկներ չպետք է մնան:

Ծածկել սրբիչով և պահել տաք տեղում՝ 15 րոպե:

Երբ զանգվածը բարձրանա, ավելացնել ձեթն ու աղը: Մաղելով ալյուր լցնել և խմոր հունցել:
Պատրաստի խմորը տեղափոխել ձեթով պատված տարայի մեջ, ծածկել սրբիչով և թողնել որևէ տաք տեղում՝ մոտ 1 ժամ: Այդ ընթացքում խմորի ծավալը մոտ 2-3 անգամ կավելանա:

Խմորը պատրաստ է օգտագործման:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Понравилась статья? Поделиться с друзьями: