Ոսպով աղցան․ Ամենահամեղ ու հեշտ պատրաստվող աղցանը ողջ ընտանիքի համար

Աշնանային ցուրտ օրերին շուտով կփոխարինը ձեռային ցրտաշունչ երեկոները, երբ բոլորիս օրգամիզմը համեղ ինչ-որ բան է պահանջում։

Այսօր մենք ձեզ կներկայացնենք ոսպով և ծաղկակաղամբի թթվով համեղ աղցան։ Այն հեշտ է, արագ և մատչելի։ Վստահ ենք,որ մեկ անգամ փորձելուց հետո, այն անփոխարինելի կդառնա ձեր խոհանոցում։

Պատրաստման համար անհրաժեշտ է․

  • ոսպ՝ 300 գրամ
  • ծաղկակաղամբի թթու՝ 300 գրամ
  • կանաչի՝ մաղադանոս և համեմ
  • համեմունքներ՝ աղ, սև և արմիր աղացած պղպեղ

Ինչպե՞ս պատրաստել,

Շոգեխաշում ենք ոսպը՝ պարտադիր աղով։ Կտրատում ենք ծաղկակաղամբի թթուն։ Սառը պատրաստի ոսպին ավելացնում ենք ծաղկակաղամբի թթուն, մանր կտրարատած կանաչին։ Ավելացնում ենք համեմունքները, ապա ի փոքր ձեթով միահյուսում բաղադրիչները։ Թողնում ենո, որպեսզի համերը միահյուսվեն, և կարող եք համտեսել աղցանը։

Բարի ախորժակ

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: