Աստղագուշակ նոյեմբերի 16-ի համար. Խոյերի հաղթելու հավանականությունը այսօր զրոյական է

Աստղագուշակ նոյեմբերի 16-ի համար

Խոյ․ Նշանի ներկայացուցիչներին խորհուրդ չի տրվում ներքաշվել վեճերի մեջ։ Հաղթելու հնարավորությունը զրոյական է։ Ամեն կերպ փորձեք պահպանել շաբաթօրյա լավ տրամադրությունը։ Դրականորեն կազդի ոչ տեւական զբոսանքը։

Ցուլ․ Այսօր հակված կլինեք չափազանց համարձակ կատակներ անել։ Ինչ որ բան ասելուց առաջ մտածեք եւ ձեզ դրեք ձեր զրուցակցի տեղում։ Օրը հարմար է բնակարանային նորոգություն սկսելու համար, կամ էլ ամառանոցում նախաձմեռային ստուգում անցկացնելու համար, թե արդյոք ամեն բան աշխատում է, ամեն բան կարգին է։ Կարող եք զբաղվել նաեւ կենցաղային տեխնիկայի նորոգմամբ։

Երկվորյակներ․ Օրը կանցնի մի փոքր ձանձրալի ու միօրինակ։ Չի լինի մի բան, որը հետո հիշելու համար արժանի լինի։ Հարմար օր է առօրեական կենցաղային գործեր անելու համար։ Կարող եք նաեւ հին իրերը նայել, օգնել բարեկամներին, խոսել ապագայի պլաններից։

Խեցգետին․ Այսօր մի փորձեք վերահսկել մտերիմների եւ ընտանիքի անդամների գործողությունները։ Հնարավոր է բռնակալի անուն վաստակեք։ Կարող եք ժամանակ հատկացնել արտաքին տեսքը կարգի բերելու համար։ Ձեր մի փոքր բարդ խնդրանքներով դիմացինին մի դրեք փակուղու առաջ։ Եթե ֆինանսների պակասորդ ունեք, կարող եք պարտք վերցնել վստահելի մարդուց։

Առյուծ․ Այսօր դուք կարող է ունենաք ստեղծագործական ներշնչանք։ Այն կարող եք իրացնել տնային պայմաններում օրինակ ձեռագործ անելիս, կամ պարզ զարդեր պատրաստելիս։ Ուղեւորությունների համար այնքան էլ հարմար օր չէ։ Կա ռիսկ ու կգերհոգնեք կամ կհիասթափվեք, քանի որ իրականությունն ու սպասելիքները կլինեն չափազանց չհամապատասխանող։

Կույս․ Այսօր կարող եք միանգամից մի քանի տեսարժան վայր այցելել։ Հնարավոր է ինքնաբուխ, նախապես չպլանավորած ուղեւորություն ունենաք։ Հնարավոր է, որ նաեւ հյուր գնաք։ Իսկ եթե որոշել եք տանը մնալ, ապա ճիշտ կլինի զբաղվել այն գործերով, որոնք վերջին շրջանում միշտ հետաձգել եք։

Կշեռք․ Այսօր դուք հատկապես կփորձեք խորամուխ լինել այլոց խնդիրների կարգավորմամբ։ Մի մոռացեք, որ ահագին գործեր ունեք կուտակված՝ հենց շաբաթ օրվա հետաձգած։ Եթե ինչ որ խոստումներ կան չկատարված, ապա ճիշտ ժամանակն է այս բացը լրացնելու, հատկապես, երբ խոստումները շռայլվել են ընտանիքի անդամներին։ Սիրային փորձարկումները ցանկալի չեն, սոցցանցային սիրախաղերը՝ նույնպես։

Կարիճ․ Այսօր մի քանի հետաքրքիր ծանոթություններ կունենաք։ Հնարավոր է գտնեք ձեր ապագա կեսին, եթե դեռ ամուրի եք։ Ընկերների հետ կարող եք տարբեր նախագծեր քննարկել։ Խորհուրդ է տրվում նաեւ ընտանեկան հանդիսության մասնակցությունը։ Գտեք լավ ալիբի, եթե որոշել եք ամեն դեպքում տանն անցկացնել։ Այսօր հատկապես ուշադիր եղեք սննդակարգին։

Աղեղնավոր․ Միջանցիկ քամիներից խուսափեք ամեն կերպ։ Հնարավոր է հիվանդանաք։ Եթե արդեն հիվանդացել եք, ապա շատ պլաններ ստիպված կլինեք հետաձգել։ Լավագույն հանգիստը ձեր համար պարզապես տանը, ջերմ մթնոլորտում անցկացնելն է։ Կարող եք հրավիրել նաեւ ընկերներին, միասին նստել-զրուցելու համար։ Շինարարություն սկսելու համար լավագույն օրը չէ։

Այծեղջյուր․ Ավելորդ պահպանողականությունը այսօր պարզապես հակացուցված է ձեզ։ Օրը բավական անսովոր է եւ ըստ այդմ էլ այն պետք է անցկացնեք։ Մի քանի վառ իրադարձություն է սպասվում։ Արական սեռի ներկայացուցիչներ, փորձեք ավելի քիչ օգտագործել «Ես» բառը։ Հնարավոր է ինչ որ մեկի խորհրդի կամ օգնության կարիքն ունենաք։

Ջրհոս․ Այսօր հնարավոր է փոքրիկ մեղանչումների համար պատասխանատվության կանչվեք։ Չի կարելի բացառել, որ կունենաք բավական բարդ խոսակցություն։ Վատ սովորություններ ունեցող մարդկանցից խուսափեք։ Ուշադիր եղեք նաեւ ձեր էլ-փոստին։ Խուսափեք փոստաղբից, վնասատու ծրագրերով ձեր փոստը «չվարակելու» համար։

Ձկներ․ Այսօր կատակեք որքան հնարավոր է հաճախ։ Օրն ինչքան ուրախ անցնի, այնքան ավելի արագ կվերականգնեք էմոցիոնալ բալանսը եւ կանհետանա հոգնածությունը։ Օրը կարող եք անցնել երգիծական ֆիլմեր կամ հաղորդումներ նայելով։

Понравилась статья? Поделиться с друзьями: