Թխվածքաբլիթ «Ոզնի»․․․ Մի քանի բաղադրիչ ու այս հիասքանչ թխվածքը կզարդարի ձեր տոնական սեղանը

Այսպիսի թխվածքաբլիթ դժվար թե կարողանաք գտնել որևէ խանութում։ Չեք էլ պատկերացնում, թե որքան հեշտ ու արագ է այն պատրաստվում։ Անպայման փորձեք պատրաստել երեխաների հետ․ նրանց դուր կգա և գործընթացը, և արդյունքը։

Անրաժեշտ բաղադրիչներ․

  • ալյուր՝ 180գ
  • եգիպտացորենի կրախմալ՝ 100գ
  • շաքարի փոշի՝ 125գ
  • կարագ՝ 125գ
  • կոկոսի քերուկ՝ 30գ

  • ձու՝ 1 հատ
  • փխրեցուցիչ՝ 5գ
  • վանիլի շաքար՝ 10գ
  • կաթնային շոկոլադ՝ 80գ

Պատրաստման եղանակ․

  1. Վանիլի շաքարը խառնել շաքարի փոշու ու ձվի հետ, ինչից հետո հարել՝ մինչ սպիտակ փքուն զանգված կստացվի։
  2. Այնուհետև ավելացնել փափկած կարագը, հարել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։
  3. Ավելացնել ալյուրը՝ փխրեցուցիչի, կրախմալի հետ միասին մաղելով, խառնել շաքարի փոշուց պատրաստված զանգվածի հետ։
  4. Հարթ խմոր հունցել։
  5. Խմորը բաժանել հավասար գնդիկների՝ մոտ խոշոր ընկույզի չափի, երկարավուն ձև տալ։ Դասավորել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։
  6. Տաքացնել ջեռոցը՝ մինչ 180 ջերմաստիճանի, թխել 15–20 րոպե։
  7. Գոլորշու վրա հալեցնել շոկոլադը, քսել «ոզնիների մեջքին»։
  8. Թխվախքաբլիթները թաթախել կոկոսի քերուկի մեջ, շոկոլադից աչքեր ու քիթ անել։ Աղանդերը պատրաստ է։

Բարի ախորժակ։

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Չմոռանաք կիսվել բաղադրատոմսով մտերիմների հետ

(Visited 23 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями:
BEST FRIENDS