Շաբաթվա հորոսկոպը կենդանակերպի նշանների համար
Խոյ
Ձեր սիրելիին ցույց տվեք ձեր աշխատասիրությունը: Նա պետք է տեսնի, որ դուք ամեն ինչ կանեք հաղթական արդյունքի հասնելու համար: Այդպիսով դուք նրա աչքին կբարձրանաք, իսկ դա այն է, ինչ ինքներդ եք ցանկանում…
Ցուլ
Ցլերը կզբաղվեն մանկավարժական գործուներությամբ: Մասնավորապես, նրանցից շատերը դեռահասների հետ կպարապեն օտար լեզուներ: Միայն թե չկորցնեք չափի զգացումը. պետք չէ երեխաներին միանգամից շատ ինֆորմացիա տալ, այլապես նրանց հետ չեք կարող ստեղծել փոխըմբռնում:
Երկվորյակներ
Ճիշտ ժամանակն է, որպեսզի ինքներդ ձեզ նվերներ մատուցեք: Միգուցե դրանք շատ թանկարժեք չլինեն, բայց հաստատ կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
Խեցգետին
Խեցգետինները պետք է զգույշ լինեն տնային գործերում: Ձեր սիրելին կհրաժարվի տեսնել ձեզ գլխավորի դերում: Հատկապես, զգույշ եղեք խոհանոցային գործերում:
Առյուծ
Դուք կնկատեք, որ ձեր որոշ սովորություններ ձեզ բարկացնում են: Դրանցից պետք է շատ զգուշորեն ազատվել, որպեսզի ձեր նույնիսկ սիրելին չնկատի ձեր անհանգստությունը:
Կույս
Շատ զգույշ եղեք: Տասն անգամ մտածեք, մինչև ինչ-որ բան ասելը: Ձեր սիրելիին ասած ցանկացած անզգույշ խոսք կարող է ձեր դեմ ուղղվել:
Կշեռք
Ձեր սիրելին դժգոհ կլինի ձեզանից, սակայն նա այդ դժգոհության մասին չի արտահայտվի և լուռ կպահի իր մեջ: Բայց դուք նոր չեք ճանաչում նրան: Ինքներդ էլ կարող եք հասկանալ, թե ինչպես պետք է շտկել իրավիճակը:
Կարիճ
Ձեր մտքի թռիչքը կօգնի, որպեսզի հասկանաք և բացահայտեք որոշ փաստեր, որոնք ձեր սիրելին ինչ-ինչ պատճառներով փորձում էր թաքցնել ձեզանից: Դրանք որևէ լուրջ խնդիր չեն պարունակում, պարզապես, նա որոշել էր այդ մասին լռել:
Աղեղնավոր
Պետք չէ շատ ինքնաքննադատությամբ զբաղվել և նույնը սպասել սիրելի անձնավորությունից: Նա ձեզ սիրում է այնպիսին, ինչպիսին որ կաք, այլ ոչ թե այն կերպարը, որը փորձում եք ստեղծել: Իսկ եթե, այնուամենանիվ, նրան դուր է գալիս ձեր հորինած կերպարը, ապա բաժանումը սարերի հետևում չէ:
Այծեղջյուր
Մտածեք ձեր հարաբերությունների լրջության մասին: Եթե երջանիկ եք զգում նրա հետ, ուրեմն փորձեք հարաբերություններն այլ մակարդակի բերել: Միայն որոշակի առաջընթացի դեպքում ձեր հարաբերությունները կարող են դրական լուծում ստանալ:
Ջրհոս
Ձեր սիրելիին միայն դուք կարող եք բուժել։ Ոչ մի դեղորայք այդքան արդյունավետ չի լինի նրա համար, որքան ձեր մեկ համբույրը կամ ջերմ խոսքը: Ուստի, դարձեք նրա համար բժիշկ Այբոլիտ:
Ձկներ
Եթե զգաք, որ մրսում եք, շտապ նստեք վառարանի մոտ: Պարտադիր չէ ուժեղ կրակ վառել, ցանկալի է, որ ձեր սիրելին ձեր կողքին լինի: