Ձեռքերը փափկեցնող այս պրոցեդուրան սրահներում թանկ հաճույք է, իսկ դուք կարող եք նույնն անել տանը` առանց գումար ծախսելու

Պարաֆինն արժեքավոր նյութ է ջերմաբուժության համար, քանի որ դանդաղ է տալիս տաքությունը և ունակ է լավ տաքացնել մարմինը:

Պարաֆինոթերապիան կիրառվում է ոչ միայն հիվանդ հոդերի բուժման ժամանակ, այլև որպես հաճելի սպա-պրոցեդուրա:

Այս նյութը կարող է խոնավեցնել և երիտասարդացնել մաշկը, նաև օգնում է կնճիռների դեմ պայքարում:

Ուշադրություն դարձրեք, որ չնայած պարաֆինոթերապիայի օգտակարությանը, այն հակացուցված է գինեկոլոգիական խնդիրների, մաշկի հիվանդությունների, վերքերի, շաքարային դիաբետի ու բարձր ճնշման դեպքում:

Ահա թե ինչ է անհրաժեշտ.

  • 200 գ կոսմետիկ պարաֆին
  • մարմնի սկրաբ
  • խոնավեցնող քսուք ձեռքերի համար
  • միանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • սրբիչ

Պարաֆին կարող եք ձեռքբերել դեղատներում կամ էլ գեղեցկության սրահների ապրանքների մասնագիտացված խանութներում:

Սկզբում հալեցնել պարաֆինը՝ ջրի գոլորշու վրա, անդադար խառնելով: Պրոցեդուրայից հետո սառած պարաֆինը կարող եք նորից օգտագործել:

Ձեռքերը լվանալ օճառով, սկրաբ քսել խոնավ մաշկին ու թեթև մերսում անել, ինչից հետո լվանալ սկրաբը գոլ ջրով:

Չորացնել ձեռքերը ու քսել խոնավեցնող քսուք: Զգույշ շարժումներով մի քանի շերտով քսել պարաֆինը ձեռքերի ափերի արտաքին կողմին: Դրա համար կարող եք սինթետիկ մազիկներով վրձին օգտագործել:

Երբ պարաֆինը սառի, հագնել ձեռնողներ ու փաթաթել սրբիչով: Սպասել 15–20 րոպե: Ինչից հետո շատ զգույշ հանել պարաֆինը, լվացվել գոլ ջրով, ցանկության դեպքում սնուցող դիմակ օգտագործել և խոնավեցնող քսուքով մերսում անել:

Չոր մաշկի բուժման համար անհրաժեշտ է 1 կուրս՝ բաղկացած 10 պրոցեդուրայից: Կատարել թերապիան ամեն օր կամ օրը մեջ:

Նյութի աղբյուրը՝ Ինֆո Փաստեր

Понравилась статья? Поделиться с друзьями: