Ձեր մարմնով դпղ կանցնի… աղջիկը գնում է քահանայի մոտ ու խնդրում, որ վերջինս գա իրենց տուն ու աղոթի ծանր հիվանդ հոր համար…

Աղջիկը գնաց եկեղեցի և քահանային խնդրեց գալ իրենց տուն և աղոթել անկողնուն գամված իր հոր առողջության համար։ Մտնելսով սենյակ՝ քահանան տղամարդու մահճակալի կողքին աթոռ տեսավ և կարծեց, թե տարեց մարդը գիտեր իր գալու մասին։

-Դուք ինձ սպասու՞մ էիք,- հարցրեց քահանան։

-Ոչ, իսկ դուք ո՞վ եք, — պատասխանեց հիվանդը։

-Ես քահանա եմ։ Ինձ ձեր աղջիկն է հրավիրել, որ աղոթեմ ձեր առողջության համար։ Երբ ես տեսա դատարկ աթոռը, կարծեցի, թե գիտեիք իմ այցի մասին և այն ինձ համար եք դրել։

-Հա, աթոռը․․․-ասաց հիվшնդը և ցածրացնելով ձանը՝ շարունակեց,-ես ոչ ոքի չեմ ասել այս մասին։ Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես հաճախ եմ գնացել եկեղեցի և այնտեղ ասում էին, որ պետք է աղոթել, լսել քահանաների աղոթքները, որ աղոթքը ջերմացնում է մարդու սիրտը։ Սակայն բոլոր աղոթքները մտնում էին իմ մի ականջը, իսկ մյուսից դուրս գալիս։ Հետո ես դադարեցի աղոթել։ Եվ միայն 2 տարի առաջ իմ լավ ընկերն ասաց, որ աղոթքը՝ Աստծո հետ զրույց է։ Նա ինձ խորհուրդ տվեց նստել մի աթոռին, կողքիս ուրիշ աթոռ դնել և պատկերացնել, որ Հիսուսը նստած է դրա վրա։ Չէ որ Նա ասել է, որ մեզ հետ է հավերժ։ Եվ ընկերս ասաց, որ սկսեմ պատմել այն ամենը, ինչ ինձ անհանստացնում է և ուշադիր լսեմ, ինչպես որ հիմա ձեզ եմ լսում։ Ես փորձեցի, և ինձ շատ դուր եկավ, սկսեցի օրական 2 ժամ այդպես զրուցել։ Բայց դա այնպես եմ անում, որ աղջիկս չտեսնի, քանի որ կարող է մտածել, թե խելագարվել եմ։

Քահանան ուրախացավ հիվшնդի համար, խորհուրդ տվեց չդադարել Աստծո հետ զրույցներ վարելը, հետո աղոթեց նրա համար, օրհնեց և գնաց։ Մի քանի օր անց կրկին եկավ այդ մարդու աղջիկը և հայտնեց, որ իր հայրը․․․ մшհшցել է։

-Ինչպե՞ս է դա տեղի ունեցել։

-Ցերեկ էր, ժամը 2-ն էր։ Հայրս կանչեց ինձ, համբուրեց, ասաց, որ շատ է սիրում։ Հետո ես գնացի խանութ, բայց երբ վերադարձա, նրան հայտնաբերեցի шնշնչшցшծ վիճակում։ Սակայն մի բան ինձ տարօրինակ թվաց․ վերջին րոպեներին, ըստ հավանականության, նա հավաքել էր բոլոր ուժերը, կտրվել բարձից, մոտեցել աթոռին, որ դրված էր իր մահճակալի կողքին, և դրա վրա դրել գլուխը։ Ես նրան տեսա հենց այդ դիրքում։ Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ կարող է նշանակել։

—Թող Աստված բոլորիս նման մшհ տա, — պատասխանեց քահանան՝ սրբելով արցունքներ,- Աթոռը դատարկ չէր։

Понравилась статья? Поделиться с друзьями: